Վրաստանի ՆԳՆ-ն հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում թույլ չտալ անօրինական գործողություններ
Քաղաքական
23:24 30/11/2024
Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ-ն հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում թույլ չտալ անօրինական գործողություններ

«Հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի կոչ ենք անում բողոքն արտահայտել օրենքի սահմաններում և թույլ չտալ ապօրինի գործողություններ»,- նշված է Վրաստանի ՆԳՆ կոչում։ 

1tv.ge-ի հաղորդմամբ, գերատեսչության տվյալներով, հանրահավաքի մասնակիցներից մի քանիսի գործողությունները ցույցի մեկնարկից անմիջապես հետո վերածվել են բռնության։

«Խորհրդարանի շրջակայքում ընթացող ակցիայի հետ կապված մոբիլիզացված են ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները և պաշտպանում են հասարակական կարգը։ Հանրությանը տեղեկացնելու համար ուզում ենք արձանագրել, որ հանրահավաքի մասնակիցներից մի քանիսի գործողությունները հանրահավաքի սկսվելուց անմիջապես հետո վերածվել են բռնության։

Մասնավորապես, ակցիայի անդամները քարերով և այլ առարկաներով կոտրել են խորհրդարանի ճակատային մասի մոտ տասը պատուհանների ապակիները։ Միաժամանակ հանրահավաքի մասնակիցները մոբիլիզացրել են պիրոտեխնիկա, քարեր, տարբեր ծանր առարկաներ, որոնք հավանաբար նորից կօգտագործեն իրավապահների դեմ։

Հերթական անգամ կոչ ենք անում հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի, բողոքի ակցիա իրականացնել օրենքով սահմանված խաղաղ սահմաններում և թույլ չտալ անօրինական գործողություններ։ Ոստիկանության կողմից յուրաքանչյուր իրավախախտման կհետևի համապատասխան իրավական պատասխան»,- ասվում է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի տարբեր քաղաքներում, մայրաքաղա Թբիլիսիում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Քաղաքացիները բողոքում են Վրաստանի կառավարության որոշման դեմ՝ դադարեցնելու Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը։

Placeholder