Պետդումայում առաջարկել են հարկադիր կերպով զավթել աղբանոցի վերածած բնակարանները
Աշխարհում
10:46 30/11/2024
Տարածաշրջան

Պետդումայում առաջարկել են հարկադիր կերպով զավթել աղբանոցի վերածած բնակարանները

Պետդումայի շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Կոլունովն առաջարկել է ավելացնել տուգանքները բնակարաններում հակասանիտարական պայմանների համար։ Նա նաևառաջարկել է քննարկել նման տարածքների հարկադիր զավթման իրավական նորմի ընդունումը: Այս մասին գրումէ  «Գազետա.ռու»-ն։

«Այսօր կան դեպքեր, երբ այս կամ այն բնակարանի տերը տունը վերածել է աղբանոցի։  Առաջարկում եմ երկու բան. նա կտրուկ բարձրացնել տուգանքները, ինչպես նաև ընդլայնել  հակասանիտարական պայմանների ցանկը։ Երկրորդ՝ այն դեպքերում, երբ տուգանքները չեն տա ցանկալի արդյունք, պետք է դիտարկել նման բնակարանների հարկադիր բռնագրավումն ապահովող իրավական հնարավորությունը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով, երբ մարդիկ սկսեն վճարել իրենց բնակարանների կեղտի համար, նրանք մոտիվացված կլինեն հարգել իրենց և ուրիշներին։

Նա հավելեկ է, որ տհաճ հոտը հաճախ դուրս է գալիս աղտոտված բնակարաններից և տարածվում դեպի  ընդհանուր օգտագործման տարածք, ինչպես նաև թափանցում այլ բնակարաններ։

Placeholder