Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան
Քաղաքական
16:10 30/11/2024
Հայաստան

Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան

«Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է», - նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

«Որպես՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար,  երեկ և այսօր ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում  Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի,  Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի հանրային կապերի պատասխանատու Վրեժ Յագուպյանի, Սիրիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրելյանի հետ:

Իմ և ՀՅԴ Հայաստանի կառույցի անունից զորակցություն եմ հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին և սիրիահայությանը, ովքեր այս ծանր օրերին դիմագրավում են ահաբեկչական ուժերի և կենտրոնների կողմից հրահրված հերթական ագրեսիան՝ վստահություն հայտնելով,  որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կհաղթահարի այս մարտահրավերը»,- գրել է Ի. Սաղաթելյանը։ 

Placeholder
Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան