Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ը դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։ Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն ափսոսում են «Վրացական երազանքի»՝ ԵՄ-ին անդամակցությունը կասեցնելու որոշման համար։ Մենք դատապարտում ենք վրացիների նկատմամբ կիրառված չափից ավելի ուժը, ովքեր իրավացիորեն բողոքում են Սահմանադրության դավաճանության դեմ։ ԵՄ-ն պատվար է Կրեմլի դեմ։ Ըստ այդմ, մենք դադարեցնում ենք մեր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ»,- գրել է Մեթյու Միլլերը։
««Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա: Արդյունքում, Միացյալ Նահանգները դադարեցրել է այս մեխանիզմի գործունեությունը», - Ռիա նովոստիի հաղորդմամբ ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Վրաստանը և ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ 2009 թվականին երկրները ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիա։