Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել
Քաղաքական
17:20 01/12/2024
Տարածաշրջան

Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել

Լիբանանյան «Գանձասար» պարբերականը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ հայ է զոհվել Սելեմիեի ճանապարհին։

«Այսօր՝ Կիրակի, 1 Դեկտեմբեր 2024-ին զոհուեցաւ հալէպահայ դոկտ. Երուանդ Արսլանեան (ծնեալ 1958-ի, Հալէպ).

Արսլանեան երէկ Հալէպէն դուրս ելած ժամանակ Սելեմիէի ճամբուն վրայ դիպուկահարի մը արձակած փամփուշտէն վիրաւորուած եւ փոխադրուած էր Համայի հիւանդանոց։ Անոր վիճակը ծանրացած է եւ այսօր կէսօրին դոկտ. Արսլանեան իր մահկանացուն կնքած է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Placeholder