Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեշ Պատելի թեկնածությունը
Քաղաքական
09:46 01/12/2024
Աշխարհ

Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեշ Պատելի թեկնածությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեշ Փաթելի թեկնածությունը, ոորն իր առաջին պաշտոնավարման շրջանում աշխատել է Պենտագոնում։

«Ես հպարտ եմ հայտարարելու, որ Քեշ Պատելը կլինի ՀԴԲ-ի հաջորդ տնօրենը: Քեշը հիանալի իրավաբան է, քննիչ և «Առաջին հերթին Ամերիկայի է» գաղափարի մորտիկ, որն իր կարիերան անցկացրել է պայքարելով կոռուպցիայի դեմ, պաշտպանելով արդարությունը և ամերիկացի ժողովրդին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:

Նորընտիր նախագահը նշել է, որ Պատելը «կարևոր դեր է խաղացել» 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը բացահայտելու գործում: Թրամփը վստահություն է հայտնել, որ ՀԴԲ-ի նոր տնօրենի օրոք «նա վերջ կդնի Ամերիկայում հանցավորության համաճարակին, կվերացնի միգրանտներից կազմված հանցավոր խմբավորումները և կկանգնեցնի թմրանյութերի և մարդկանց առևտուրը, որը տեղի է ունենում ԱՄՆ սահմանին»։

44-ամյա Պատելը Թրամփի անցումային թիմի մաս է կազմում և մասնակցում է հաջորդ վարչակազմում առանցքային պաշտոնների թեկնածուների վերաբերյալ քննարկումներին: Ինչպես նշել է NBC-ն, Պատելը համարվում է Թրամփին «առավելագույնս նվիրված» և համոզված է, որ 2020 թվականի ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենը հաղթանակը «գողացել է»։ Թրամփի պարտությունից հետո Պատելը խոստացել է գործ ունենալ պաշտոնյաների և լրագրողների հետ, «ովքեր ստել են ամերիկացի քաղաքացիներին և օգնել Բայդենին կեղծել ընտրությունները»։

Placeholder