Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում է
Քաղաքական
10:41 02/12/2024
Հայաստան

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ դեկտեմբերի 1֊ին հանդիպել է Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև շրջանի ՀՅԴ կառույցի անդամներ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իշխան Սաղաթելյանը շեշտել է այն կարևոր դերը, որ Ալֆորվիլն ունի ֆրանսահայ գաղութի կյանքում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանին ու հայությանը հուզող օրակարգային խնդիրներին։

Իշխան Սաղաթելյանը նշում է, որ պարոն քաղաքապետը առանձնակի հոգածությամբ ու ակնածանքով է վերաբերվել քաղաքապետարանում կանգնեցված Արցախի Հանրապետության պետական դրոշին, Բերձորի հետ համագործակցության հուշագրին և Արցախի խորհրդանիշ-լուսանկարին։

Placeholder
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում է