Էդուարդո Բովեի մայրն ուշագնաց է եղել մարզադաշտում
Աշխարհում
12:02 02/12/2024
Աշխարհ

Էդուարդո Բովեի մայրն ուշագնաց է եղել մարզադաշտում

«Ֆիորենտինա»  ակումբի ֆուտբոլիստ  Էդուարդո Բովեն ուշքի է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է Dailymail-ը՝ վկայակոչելով բժիշկների թարմացրած տեղեկատվությունը։

Մինչ այդ «Ֆիորենտինա»-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասված էր.  «Կատարված առաջին սրտաբանական և նյարդաբանական թեստերը բացառել են կենտրոնական նյարդային համակարգի և սիրտ-շնչառական համակարգի սուր վնասվածքի հավանականությունը»։

Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստի մայրը, որը եղել է տրիբունայում, տեսնելով որդուն այդ վիճակում, ուշագնաց է եղել։

22-ամյա կիսապաշտպան Բովեն ուշագնաց էր եղել Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում «Ինտեր»-ի հետ հանդիպման 16-րդ րոպեին։ Նրան խաղադաշտից դուրս բերեցին շտապօգնության մեքենայով։ Դրանից հետո մրցավար Դանիելե Դովերին դադարեցրել է խաղը։

Երկու թիմերի խաղացողները պատ էին կազմել Բովեի շուրջը, որպեսզի նրան այդ վիճակում չֆիքսեին տեսախցիկները: Խաղը դադարեցնելուց հետո թիմակիցներից շատերն այցելել են հիվանդանոց։

Placeholder
Էդուարդո Բովեի մայրն ուշագնաց է եղել մարզադաշտում