«Ռեալ Սոսյեդադը» պատասխանել է, թե երբ է խաղալու Արսեն Զախարյանը
Աշխարհում
09:40 03/12/2024
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադը» պատասխանել է, թե երբ է խաղալու Արսեն Զախարյանը

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյան 2024/2025 մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել։ euro-football.ru-ն գրում է, որ ամռանը ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել ու վիրահատության ենթարկվել, իսկ այժմ Զախարյանը որոշակի մկանային խնդիրներ ունի։

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հերթական անգամ պատասխանել է այն հարցին, թե երբ 21-ամյա Զախարյանը կկարողանա դուրս գալ խաղադաշտ։

«Պետք է սպասել, մինչև Արսենը մի քանի մարզումներ անցկացնի առանց ցավի»,- իսպանական ակումբի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Placeholder
«Ռեալ Սոսյեդադը» պատասխանել է, թե երբ է խաղալու Արսեն Զախարյանը