Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԻԼԻՊ-ից և Ալ-Քայիդայից մնացած ահաբեկչական խմբավորումները դարձել են Թուրքիայի բանակը՝ նաև Արցախում. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Մինչ շատերը հապաղում են ասել, որ Հալեպի առումը ուղիղ թուրքական հարձակման արդյունք է, որը իրականացվում է պրոքսի ահաբեկչական խմբերի միջոցով, մենք պետք է հիշենք Թայիփ Էրդողանի մեկ ամսվա վաղեմությամբ արված հայտարարությունը.
«Առաջիկայում մենք կունենանք լավ նորություններ մեր ժողովրդի համար, որոնք կապահովեն ինչպես անվտանգություն մեր ողջ հարավային սահմաններով, այնպես էլ մեր մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգությունը»։
Ակնհայտ է, որ ԻԼԻՊ-ից և Ալ-Քայիդայից մնացած ահաբեկչական խմբավորումները դարձել են Թուրքիայի ե անձամբ Էրդողանի բանակը։ Հենց այս ահաբեկիչներն էին գործում Արցախում, ե հենց այս ահաբեկիչներն են ապագայում դառնալու թուրքական պատուհաս ողջ տարածաշրջանի համար»։