Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը.Վարդան Ոսկանյան
Քաղաքական
22:52 03/12/2024
Տարածաշրջան

Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը.Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր թելեգրամյան ալիքում գրում է.

«Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի՝ ահաբեկիչների կողմից բռնազվաթված տարածքները։

Դեռևս չափազանց վաղ է խոսել կառավարական ուժերի ակնառու հաջողությունների մասին, սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ինչպես միշտ ամեն ինչ հերթական անգամ վճռվում է մարտի դաշտում։

Երկդիմի կերպով ահաբեչությունն, իբր, քննադատող, սակայն նույն այդ ահաբեկիչներին հովանավորող և աջակցող էրդողանական վարչախումբը նույնպես քաջ գիտակցում է սա, ուստի Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը՝ տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք»։

Placeholder