Սիմոնյանը սիմվոլիզմ է տեսել Միր անունով կատվի մահվան մեջ, որը եղել է Պուտինի նվերը՝ ճապոնացի նահանգապետին
Աշխարհում
19:14 03/12/2024
Աշխարհ

Սիմոնյանը սիմվոլիզմ է տեսել Միր անունով կատվի մահվան մեջ, որը եղել է Պուտինի նվերը՝ ճապոնացի նահանգապետին

Rossiya Segodnya մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram ալիքում մեկնաբանել է Միր կատվի մահը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է Ճապոնիայի Ակիտա  նահանգապետին։

Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, կատուն սատկել է հիվանդությունից։ Ընտանի կենդանին Պուտինի վերադարձի նվերն էր Ճապոնիայի նահանգապետին, որը ՌԴ նախագահին Ակիտա Ինու ձագ է նվիրել։

«Կատուն, որը Պուտինը նվիրել է Ճապոնիայի նահանգապետին, սատկել է, կատվի անունը Միր է եղել»,- գրել է Սիմոնյանը։

Նախկինում կատվի տերն անվան ընտրությունը բացատրել էր նրանով, որ Պուտինը 2012 թվականի ամռանն իրեն տրված լակոտին անվանել է Յումե, որը ճապոներեն նշանակում է «երազ»:

«Եվ որպեսզի երազանքներն իրականանան, մեզ խաղաղություն է պետք»,- պրեֆեկտուրայի վարչակազմի միջազգային վարչության ներկայացուցիչ Ժիրո Հակամադայի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն՝ ուղղված նահանգապետին։

Placeholder