Աղվանի-Տաթև ճանապարհին առկա է մերկասառույց
Հասարակություն
08:37 03/12/2024
Հայաստան

Աղվանի-Տաթև ճանապարհին առկա է մերկասառույց

Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Աղվանի բնակավայրից դեպի Տաթև հատվածում, Լծեն գյուղում և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Placeholder
Աղվանի-Տաթև ճանապարհին առկա է մերկասառույց