Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
Հասարակություն
12:51 03/12/2024
Հայաստան

Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից

Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ, ինչի հետևանքով մարդիկ տևական ժամանակ անցկացրել են կանգառներում։

Placeholder
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից