Բաքվում անցկացվող միջազգային խորհրդաժողովի նպատակն է«մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները. Գեղամյան
Քաղաքական
10:28 05/12/2024

Բաքվում անցկացվող միջազգային խորհրդաժողովի նպատակն է«մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները. Գեղամյան

Ադրբեջանում անցկացվող միջազգային խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները, այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք: Այս մասին գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդիկ արդարացնում էին Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործությունները ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինիս դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»:

Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները: Այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:

Հայաստանի ԱԳՆ և որևէ այլ պետական հիմնարկ բնականաբար ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի: Ինչո՞ւ: Լավ գիտեք»,- գրել է նա։ 

 

Placeholder