Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի հետ
Քաղաքական
17:42 05/12/2024
Հայաստան

Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, Ա.Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի գործընկերների հետ։ Նկարներում երևում է, որ Միրզոյանը շփում է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ 

Placeholder
Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի հետ