Բիթքոյնի գինը հասել է պատմական առավելագույնի՝ հատելով 100 հազար դոլարի շեմը
Տնտեսություն
10:00 05/12/2024
Աշխարհ

Բիթքոյնի գինը հասել է պատմական առավելագույնի՝ հատելով 100 հազար դոլարի շեմը

Բիթքոյնի գինն առաջին անգամ գերազանցել է 100 հազար դոլարը։ Նոր արժեքն ամրագրված է Binance կրիպտոարժույթի խոշորագույն բորսայի առևտրային տվյալներում:

Պլատֆորմը արձանագրել է, որ այսօր ժամը 6:40-ին բիթքոյնը վաճառվում էր 100,38 հազար դոլարով, ինչը պատմական նոր բարձրակետ է այս կրիպտոարժույթի համար:

«Գազետա ռու»-ն հիշեցնում է, որ նոյեմբերի 22-ին բիթքոյնի գինն անցել էր 99 հազար դոլարի շեմը՝ սահմանելով ռեկորդ։

Placeholder