Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խառը մենամարտերի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարը՝ UFC-ն ներկայացրել է 2025 թվականի առաջին հանդիպման մասնակիցներին։ Միջոցառումը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ) հունվարի 18-ին։
UFC 311 մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի թեթև քաշային կարգում չեմպիոնի կոչման համար պայքարը ներկայիս տիտղոսակիր, ռուս Իսլամ Մախաչևի և կրկին Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արման Ծառուկյանի միջև։
Սա կլինի Մախաչևի և Ծառուկյանի երկրորդ մենամարտը։ Նրանք առաջին անգամ կռվել են UFC Fight Night 149-ում 2019 թվականի ապրիլին։ Իսլամ Մախաչևը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։
