Իրենք հիշում են Պողոս Պողոսյանի դժբախտ դեպքը, բայց հազարավոր երեխաների են տարել, կnտnրել, հղի կնnջը գgել ավտոյի տակ. Լևոն Քոչարյան
Քաղաքական
14:18 05/12/2024
Հայաստան

Իրենք հիշում են Պողոս Պողոսյանի դժբախտ դեպքը, բայց հազարավոր երեխաների են տարել, կnտnրել, հղի կնnջը գgել ավտոյի տակ. Լևոն Քոչարյան

«Եթե իրենք հետ են գնում 2003 թվական  ու հիշում են Պողոս Պողոսյանի դժբախտ դեպքը, ասում են՝ դուք կոռուպցիայի ոնց եք կարողանում խոսել, չէ...  Այս մարդիկ սպանությունից, մնացած բաներից իրավունք չունեն խոսել»,- ի պատասխան ԱԺ նախագահ Ալենի Սիմոնյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած  ելույթին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ այս մարդիկ հազարավոր  երեխաների տարել, կոտորել են,  շարասյունով հղի կնոջը գցել են ավտոյի տակ ու նույնիսկ չեն կանգնել հասկանալու՝ ինչով կարող են օգնել։

Լ. Քոչարյանն ասաց, որ այս մարդիկ 6,5 տարի իշխանության են. «Ասում ենք՝ ինչ կա, ցույց տվեք, ասեք։ Մի բան է, երբ իրենք որպես ընդդիմություն էին խոսում, լրիվ այլ բան, երբ ունեն իշխանություն, ամեն ինչ ստուգելու բոլոր գործիքները։

Երեկ նաև տեսանք՝ Նիոլ Փաշինյանի սեղանին հայտնվում է ինչ-որ գործով անցնող, այս դեպքում Աղազարյան Հովիկի հեռախոսի պարունակությունը, այսինքն՝ այստեղ իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն ստուգելու ամեն ինչ, այնպես որ, միայն օդի մեջ խոսելով չէ»։

Placeholder