Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մևլութ Չավուշօղլուն Բաքվում մասնակցում է այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական համայնքի» միջոցառմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, այս պահի դրությամբ պատգամովր Մևլութ Չավուշօղլուն մասնակցում է այսօր Բաքվում անցկացվող այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական համայնքի»՝արդեն երկորդ տարին անցկացվող միջոցառմանը։
Մասնակցության մասին վկայում են ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված նրա ելույթի լուսանկարները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը կեղծիքի վրա հիմնված քաղաքականություն վարելու մարտավարությունը շարունակում է սկսել է ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել Հայաստանում իրենց տները վաճառած և Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների օրը, փոչելով մոռացության մատնել այդ տարիներին Սումգաիթի և Բաքվի ջարդերի հետևանքով Ադրբեջանից մոտ 400 հազար հայի բռնագաղթի հարցը։