Այս իշխանությունն առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու. Լևոն Քոչարյան
Քաղաքական
11:23 05/12/2024
Հայաստան

Այս իշխանությունն առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու. Լևոն Քոչարյան

«Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքն ու սուտը։ Այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրն այս ստերին, կեղծիքներին, դավաճանությանը երկար դիմանալ այլևս չի կարող»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը կեղծում է ոչ միայն անցյալը՝ փորձելով  արդարացնել սեփական տոտալ ձախողումները, այլ նաև առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու։

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝  աշխարհը մեզ ընկալում է  որպես ազգ-նահատակ։ Առաջին Արցախյան պատերազմի ավարտից հետո 26 տարի շարունակ  աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ։ Սա նաև մեր ինքնագիտակացությունն էր։ Մյուս կողմից Ադրբեջանն ուներ ազգ-նահատակի ընկալումը, քանի որ անընդհատ խոսում էր իր կորցրած 20 տոկոս տարածքի, 100 հազարավոր փախստականների մասին։ Հենց Փաշինյանն էր Հայաստանին վերադարձրել ազգ-նահատակ ընկալումը՝ պարտվելով մի պատերազմում, որը կարող էր, չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպետք է ունենար այն արդյունքը, որ ունեցավ։

Ասում էր՝ հասկանանք ինչքան  և ումից ուժեղ բանակ պետք է ունենանք։ Խայտառակություն է, որ վարչապետի  պաշտոնը զբաղեցնողը չի հասկանում այս ամենը։ Միգուցե սա է մեր հիմնական խնդիրների արմատը»,- ասաց Լ. Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Այս իշխանությունն առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու. Լևոն Քոչարյան