Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ
Քաղաքական
11:09 05/12/2024
Հայաստան

Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ա. Մեխակյանը  Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն է եղել, ԱԺ պատգամավոր, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը։

«Վերջին տարիներին Արգիշտի Մեխակյանը ներգրավված է եղել պետական կառավարման համակարգում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն հայտնեց մարզպետի պաշտոնում իրեն առաջադրելու համար։

«Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնելու Արմավիրի մարզպետի պաշտոնը, ունենալ անմիջական ներգրավվածություն հարազատ մարզի զարգացման, հզորացման գործում։ Քաջատեղյալ լինելով մարզի խնդիրներին՝ ամեն ինչ անելու եմ արադարացնելու ինձ վստահող մարդկանց ու Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ 

Placeholder
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ