Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի Դաշնությանը ծանուցել է ցույցերի ժամանակ կալանավորված չորս ռուսաստանցիների մասին
Վրաստանի ԱԳՆ-ն Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժնին պաշտոնապես ծանուցել է Թբիլիսիում ցույցերի ժամանակ ձերբակալված չորս ռուսների մասին։ Այդ մասին հայտարարել է դիվանագիտական առաքելության ղեկավար Դմիտրի Տրոֆիմովը։
«Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ, Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «հանրահավաքի» հոդվածներով այս օրերին ձերբակալված ռուսաստանցիների ընդհանուր թիվը կազմել է 8 մարդ, բայց Շահերի բաժնում Վրաստանի արտաքին գործերի նախարարության նոտաներով այս պահին պաշտոնապես ծանուցվել է միայն 4 ձերբակալվածների մասին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Տրոֆիմովը, որի խոսքերը հրապարակվել են դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում:
Ինչպես նշել է Տրոֆիմովը, «շահերի բաժինը տեղեկություն չունի բողոքի ակցիաների ժամանակ Ռուսաստանի քաղաքացիների մահվան կամ նրանցից որևէ մեկի առողջությանը լուրջ վնաս պատճառելու մասին»։ Դիվանագետի խոսքով՝ «այն, ինչ տեղի է ունենում, չի կարող անհանգստություն չառաջացնել Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության, ինչպես նաև նրանց շրջապատող ընդհանուր մթնոլորտի տեսանկյունից»։