ՌԴ փոխարտգործնախարար. Հայաստանը կարող է մինչև 2025-ի ավարտը ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ
Քաղաքական
10:01 06/12/2024
Հայաստան

ՌԴ փոխարտգործնախարար. Հայաստանը կարող է մինչև 2025-ի ավարտը ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ

Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի. 2024 թվականի պարտքը վճարելու ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Վերոնայի XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

Կայքը հիշեցնում է՝ 2024 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին։

«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այդ պարտքը, այնուհետև համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասել է Պանկինը` նշելով, որ այս պահին երկիրը 2024թ. պարտք ունի։

Նա նշել է, որ «իրականում Հայաստանի պարտքը արտառոց բան չէ»։
«ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել»,- աել է Պանկինը:
 

Placeholder