Խոշոր վթար Կապանում
Հասարակություն
16:26 07/12/2024
Հայաստան

Խոշոր վթար Կապանում

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 7-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1954 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտամեքենայի ուղևոր-ներ Է. Գ.-ն (ծնված 1985 թ.) և Ժ. Պ.-ն (ծնված 1942 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Placeholder
Խոշոր վթար Կապանում