«Փաստ». Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում
Օրվա մամուլ
08:49 07/12/2024
Հայաստան

«Փաստ». Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում

«Փաստ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը բավական բուռն է սկսել իր գործունեությունը Մոսկվայում: Բայց խոսքը ոչ թե բուն դիվանագիտական գործունեության մասին է, այլ բացարձակ ուրիշ «դաշտի»:

Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների, նա Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder