«Ժողովուրդ». Ավագանու անդամները, կարծես, չեն շտապում համաձայնություն տալ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց սկսելուն
Օրվա մամուլ
09:07 07/12/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ավագանու անդամները, կարծես, չեն շտապում համաձայնություն տալ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց սկսելուն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը ներկայացվածություն ունի նաև ավագանիում, քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթացն է պատրաստվում սկսել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը ավագանու անդամների հետ քննարկումներ է անցկացնում, որպեսզի անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքեն՝ հարցը ավագանու օրակարգ մտցնելու համար:

«Ազգային առաջընթաց»-ից Պեդրո Զարոկյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ եթե ավագանու անդամները համաձայնության գան, ապա հնարավոր է՝ տարեվերջյան նիստին հարցը օրակարգ մտնի: Բայց ավագանու անդամները, կարծես, չեն շտապում համաձայնություն տալ:

Մեզ հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ նիստ են ունենալու և հարցը պետք է քննարկեն Հայկ Մարությանի հետ, միևնույն ժամանակ շեշտեց՝ պետք է գործընթացը սկսելուց առաջ ճիշտ հաշվարկներ անել, ռեսուրսները գնահատել:

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց՝ թող նախ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները իրենց ներսում վերջնական որոշում կայացնեն, բոլոր անդամները միանան նախաձեռնությանը, և նոր դիմեն մյուս խմբակցությունների անդամներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder