Իրանը հերքում է Դամասկոսում դեսպանատան տարհանման մասին լուրերը
Քաղաքական
13:10 07/12/2024
Աշխարհ

Իրանը հերքում է Դամասկոսում դեսպանատան տարհանման մասին լուրերը

Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման ֆոնին Դամասկոսում Իրանի դեսպանատան տարհանման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Mehr գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տարհանման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը նախկինի պես»,- ասել է նա։ 

Placeholder