Ռոտենբերգը  մտադիր է նոր հյուրանոց կառուցել Ղրիմում ու այն կոչել մոր անունով
Տնտեսություն
15:01 07/12/2024
Տարածաշրջան

Ռոտենբերգը մտադիր է նոր հյուրանոց կառուցել Ղրիմում ու այն կոչել մոր անունով

Արկադի Ռոտենբերգը նախատեսում է ավելի քան 15 միլիարդ ռուբլի ներդնել Յալթայի «Ժեմչուժինա» առողջարանի տարածքում նոր հյուրանոցային համալիրի կառուցման համար։ Այս մասին հայտնում է RBC-ն։

Նախագծի համաձայն, նախատեսվում է կառուցել երկու հյուրանոց՝ հինգաստղանի՝ 180 սենյակով և չորս աստղանի՝ 140 սենյակով։

«Հյուրանոցային համալիրի կկոչվի «Ռախիլ»՝ Ռոտենբերգի մոր անունով։ Ներդման նախնական չափը 15 մլրդ ռուբլի է»,-նշում է  աղբյուրը։

Ծրագրի ավարտը նախատեսվում է  2027 թվականին, ակնկալվում է, որ շահագործման հանձնելուց հետո համալիրը տարեկան կկարողանա ընդունել մինչև 100 հազար հյուր։


 

Placeholder