Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիական բանակը վերատեղակայվել և հզոր պաշտպանական գիծ են ստեղծել Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով Սիրիայի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության հայտարարություններին։
Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է զինյալների հարձակումներից հետո բանակի անցակետերի և ճանապարհների վրա։ Ահաբեկիչների հարձակումների նպատակը ստորաբաժանումների ուշադրությունը շեղելն էր, որոնք սկսեցին վերականգնել վերահսկողությունը Հոմս և Համա նահանգների վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական զինված ուժերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հետ միասին զանգվածային հարձակումներ են իրականացրել Հոմս և Համա նահանգներում զինյալների դիրքերի և մատակարարման ուղիների վրա։