Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր թրենդ. սոցցանցերի օգտատերերը սկսել են անտեսել արտիստների հրապարակումները
Հայտնի մարդկանց գրառումներն անտեսելու Tik Tok բլոգերի գաղափարը մեծ ժողովրդականություն է վայելում սոցիալական ցանցերում։
«Պատկերացրեք, եթե մենք բոլորս սկսեինք անտեսել հայտնիներին: Որքա՜ն ծիծաղելի կլինի, եթե նրանք տեղադրեն և 13 լայք ստանան»,- գրել է Անիտա անունով բլոգերը։
kulturomania.ru-ը գրում է, որ նախաձեռնությունն արագ տարածվել է:
Այսպես, երգչուհի և դերասանուհի Ջոջո Սիվան հավաքել է 120 հազար «լայք»՝ նրա տեսահոլովակը ավելի քան 68 միլիոն անգամ դիտելուց հետո։ Օգտատերերը սկսել են նաև ավելի քիչ «գնահատել» Բեյոնսեի, Քայլի Ջեների, Քիմ Քարդաշյանի, Ադամ Լևինի և այլ արտիստների գրառումները։
«Նրանք էլ մեզ պես կաղքատանան»,- մեկնաբանում են բաժանորդները։ Օգտատերերը հիշեցնում են, որ հենց իրենց գործունեությունն է նպաստում հայտնիների ժողովրդականությանը։