Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի արտգործնախարարը Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրադարձությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը և կոչ է արել կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի բոլոր խաղացողների համար։ Ռիա նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի վերջին իրադարձությունները։
Նախարար Ֆիդանը կարևորել է նախկին սխալները չկրկնելը և ասել, որ ռեժիմը (պաշտոնական Դամասկոս-Ռիա Նովոստի) պետք է իրատեսորեն գործի, երկխոսություն սկսի ընդդիմության հետ և սկսի քաղաքական գործընթացը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր խաղացողները պետք է կառուցողական դեր ունենան այս ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նախարար Ֆիդանը ասել է, որ «այնպիսի ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են PKK-ն և ԴԱԻՇ, չպետք է թույլ տանք օգտվել Սիրիայում ստեղծված քաոսից»: