Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ աhաբեկչшկան շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է  ՀՀ իշխանության համար. Աբրահամյան
Քաղաքական
10:30 07/12/2024
Հայաստան

Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ աhաբեկչшկան շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանության համար. Աբրահամյան

«Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար և զգուշացում հասարակական այն խմբերի համար, որոնք նույնիսկ հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն, խաղաղ առևտուր անելուն և 0 խնդիրներ ունենալուն»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը;

«Այնպիսի ջերմ և ամուր հարաբերություններ, ինչպիսին Թուրքիան ու Սիրիան են ունեցել մինչև 2011 թվականը, ուղղակի անպատկերացնելի է, սակայն դա չխանգարեց Թուրքիային` վերջին 13 տարիներին իր երբեմնի բարեկամին տարբեր ուղղություններով հարվածներ հասցնելու և երկիրը մասնատելու առումով:

Թուրքիան այսօր էլ ուղիղ նախապայմաններ է իջեցնում Հայաստանին և պաշտպանում այն պահանջներն ու սպառնալիքները, որոնք բարձրացվում են Բաքվից:

Հայաստանն այս իշխանությամբ ունի 0 դիմադրողականություն, 0 պատրաստվածություն, 0 կամք` Հայաստանի շահերը պաշտպանելու և մեր դեմ կուտակվող սպառնալիքները չեզոքացնելու հարցում»,- նշել է նա։ 

 

Placeholder
Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ աhաբեկչшկան շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանության համար. Աբրահամյան