Նոր թրենդ. սոցցանցերի օգտատերերը սկսել են անտեսել արտիստների հրապարակումները
Աշխարհում
14:04 07/12/2024
Աշխարհ

Նոր թրենդ. սոցցանցերի օգտատերերը սկսել են անտեսել արտիստների հրապարակումները

Հայտնի մարդկանց գրառումներն անտեսելու Tik Tok բլոգերի գաղափարը մեծ ժողովրդականություն է վայելում սոցիալական ցանցերում։

«Պատկերացրեք, եթե մենք բոլորս սկսեինք անտեսել հայտնիներին: Որքա՜ն ծիծաղելի կլինի, եթե նրանք տեղադրեն և 13 լայք ստանան»,- գրել է Անիտա անունով բլոգերը։

kulturomania.ru-ը գրում է, որ նախաձեռնությունն արագ տարածվել է:

Այսպես, երգչուհի և դերասանուհի Ջոջո Սիվան  հավաքել է 120 հազար «լայք»՝ նրա տեսահոլովակը ավելի քան 68 միլիոն անգամ դիտելուց հետո։ Օգտատերերը սկսել են նաև ավելի քիչ «գնահատել» Բեյոնսեի, Քայլի Ջեների, Քիմ Քարդաշյանի, Ադամ Լևինի և այլ արտիստների գրառումները։

«Նրանք էլ մեզ պես կաղքատանան»,- մեկնաբանում են բաժանորդները։ Օգտատերերը հիշեցնում են, որ հենց իրենց գործունեությունն է նպաստում հայտնիների ժողովրդականությանը։

Placeholder
Նոր թրենդ. սոցցանցերի օգտատերերը սկսել են անտեսել արտիստների հրապարակումները