Սպերցյանը՝ Opta-ի վարկածով ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացողների տասնյակում
Աշխարհում
17:41 09/12/2024
Աշխարհ

Սպերցյանը՝ Opta-ի վարկածով ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացողների տասնյակում

Հայտնի Opta վիճակագրական պորտալը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ championat.com-ի հաղորդմամբ, լավագույն խաղացողները որոշվել են՝ օգտագործելով հեղինակային Opta points բանաձևը՝ խաղացողի բոլոր դրական և  բացասական գործողությունների գումարը, գրում է championat-ը։

Օրինակ, դրական միավորներ են տրվել գոլի համար (10), գոլային փոխանցման համար (6), փոխանցման համար (0,2): Բացասական միավորներ են տրվել ինքնագոլերի, քարտերի, խախտումների և այլնի համար:

Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը՝ 385 միավորով:

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել «Սպարտակի» կիսապաշտպան Էզեկիել Բարկոն` 548  միավորով։ 


 

Placeholder
Սպերցյանը՝ Opta-ի վարկածով ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացողների տասնյակում