Թրամփն ասել է, որ Զելենսկին խաղաղություն և հրադադար է ցանկանում
Քաղաքական
10:39 09/12/2024
Աշխարհ

Թրամփն ասել է, որ Զելենսկին խաղաղություն և հրադադար է ցանկանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի հետ խաղաղության։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է New York Post-ին տված հարցազրույցում Փարիզ կատարած այցի ժամանակ աշխարհի առաջնորդների հետ հանդիպումից հետո։

«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Սա ինչ-որ նորություն է։ Նա զինադադար է ուզում։ Նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք մանրամասներ չենք քննարկել։ Նա կարծում է, որ ժամանակը եկել է, և Պուտինը պետք է մտածի, որ եկել է ժամանակը։ Սա չի ավարտվի (երկու կողմերի կորուստները), քանի դեռ չի հաստատվել խաղաղությունը»,-Գազետա.ռու-ի հաղորդմամբ,  ասել է ԱՄՆ ապագա նախագահը։

Թրամփը հավելել է, որ հայեցակարգ է մշակում, թե ինչպես վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը։

Նախօրեին քաղաքական գործիչը գրել էր, որ Ուկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար, և կոչ է արել դադարեցնել կրակը։ Ուկրաինայի նախագահը, մեկնաբանելով դա, ասել է, որ առանց երաշխիքների զինադադարը ցանկացած պահի կարող է խախտվել։

Placeholder
Թրամփն ասել է, որ Զելենսկին խաղաղություն և հրադադար է ցանկանում