Ասադի ավտոտնակում մոտ հինգ տասնյակ շքեղ մեքենաներ են հայտնաբերել
Քաղաքական
14:42 09/12/2024
Տարածաշրջան

Ասադի ավտոտնակում մոտ հինգ տասնյակ շքեղ մեքենաներ են հայտնաբերել

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ստորգետնյա ավտոտնակում մոտ հինգ տասնյակ շքեղ մեքենաներ են հայտնաբերել։

Այս լուրն ուղեկցվում է կարճ տեսանյութով, որտեղ ցուցադրվում ու որպես Ասադի կուտակած է ներկայացվում Rolls-Royce Wraith, Ferrari F50, Lamborghini LM002,  Diablo, Audi R8, Ferrari F430, Mercedes-Benz SLS AMG և այլն։

Նշում է, որ Ասադի հավաքածուում ընդգրկված է շատ թանկ ու քիչ արտադրված այնպիսի մեքենաներ, ինչպիսին օրինակ  Ferrari F50-ն է։

Նշենք, որ մի քանի օրվա ընթացքում ապստամբները Հալեպից հասան ու գրավեցին Դամասկոսը։ Ասադն ընտանիքի հետ ապաստան է գտել Ռուսաստանում։

 


 

Placeholder