Գոլանի բարձունքները ընդմիշտ կմնան Իսրայելին. Նեթանյահու
Քաղաքական
23:16 09/12/2024
Աշխարհ

Գոլանի բարձունքները ընդմիշտ կմնան Իսրայելին. Նեթանյահու

Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անբաժանելի մասը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Գոլանի բարձունքների նկատմամբ վերահսկողությունն ու իշխանությունը մեզ անվտանգություն է ապահովում։ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անբաժանելի մասը»,-«ՌԻԱ նովստի»,-ի փոխանցմամբ ասել է նա:

Հրեական պետության կաբինետի ղեկավարը նաև պնդում է, որ Բաշար ալ-Ասադի իշխանության վերջը եղել է լիբանանյան Հեզբոլլահ շարժման և Իրանի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումների անմիջական հետևանքը։

Placeholder