Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։
Կա՞ կոռուպցիա Հայաստանում, ինչպե՞ս է ընթանում դրա դեմ պայքարը։ Panorama.am-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում։
Մասնակիցների մեծ մասն այն համոզման է, որ Հայաստանում կառուպցիան եղել է, կա ու կլինի։
«Չի վերացել կոռուպցիան, ուղղակի ծածուկ ձևով է իրականացվում»,-ասաց մի տղամարդ, որը չցանկացավ երևալ կադրում։
«Կոռուպցիա կա, եղել է, չի վերանալու»,-ասաց մի կին։
Հարցվածների մի մասը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորում է անհատներով, ոմանք էլ՝ իշխանությունների գործողություններով։
Նշենք, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ՀԿ-ի գնահատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները շատ հուսադրող չեն։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի համաձայն՝ Հայաստանը 2023 թվականին ստացել է 47 միավոր։ Նախորդ տարվա համեմատ այն արձանագրել է մեկ միավորի բարելավում վիճակագրական սխալի սահմաններում, ինչը 2018-19 թվականներին տեղի ունեցած թռիչքային աճի և ձևավորված ակնկալիքների համեմատ, ավելի շուտ, լճացում է և թերևս պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների անբավարար արդյունքներով։