Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Արևմուտքը բացասաբար է անդրադառնում կովկասյան տարածաշրջանի իրավիճակի վրա
Արևմուտքը բացասաբար է անդրադառնում կովկասյան տարածաշրջանի իրավիճակի վրա։ Այդ մասին «Դաշնակից. ՀԱՊԿ»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Արևմուտքը անկայունություն է հրահրում հավաքական անվտանգության գոտու կովկասյան տարածաշրջանում: Իրավիճակը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն լարված, որտեղ Աֆղանստանից թմրանյութերի սպառնալիքի, ահաբեկչության և ծայրահեղականության տարածման ռիսկերը չեն մարում»,-ասել է Վասիլևը։
Նա նաև մատնանշել է ՆԱՏՕ-ի ակտիվության աճը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ, ներառյալ միջուկային զենքի համակարգերի տեղակայման հավանականությունը: