Կրեմլ. Պուտինի պաշտոնական ժամանակացույցը չի ներառում Ասադի հետ հանդիպում
Քաղաքական
16:54 09/12/2024
Աշխարհ

Կրեմլ. Պուտինի պաշտոնական ժամանակացույցը չի ներառում Ասադի հետ հանդիպում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Ռուսաստանում ապաստան է տվել Բաշար Ասադին, դեռ չի ծրագրում հանդիպել Սիրիայի նախկին նախագահի հետ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը, իսկ Ասադի ու նրա ընտանիքի գտնվելու վայրի մասին տեղեկությունը չի հստակեցրել։

Ինչ վերաբերում է հանդիպմանը, Պեսկովն ասել է, որ այն Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական գրաֆիկում չկա։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ Ասադին ապաստան տրամադրելու մասին պաշտոնական հայտարարություն անել։
 

Placeholder