Կոռուպցիան եղել է, կա ու կլինի. Հարցում
Հասարակություն
17:30 09/12/2024
Հայաստան

Կոռուպցիան եղել է, կա ու կլինի. Հարցում

Դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։

Կա՞ կոռուպցիա Հայաստանում, ինչպե՞ս է ընթանում դրա դեմ պայքարը։ Panorama.am-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում։

Մասնակիցների մեծ մասն այն համոզման է, որ Հայաստանում կառուպցիան եղել է, կա ու կլինի։

«Չի վերացել կոռուպցիան, ուղղակի ծածուկ ձևով է իրականացվում»,-ասաց մի տղամարդ, որը չցանկացավ երևալ կադրում։
«Կոռուպցիա կա, եղել է, չի վերանալու»,-ասաց մի կին։

Հարցվածների մի մասը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորում է անհատներով, ոմանք  էլ՝  իշխանությունների գործողություններով։

Նշենք, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ՀԿ-ի գնահատմամբ,  կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները շատ հուսադրող չեն։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի  համաձայն՝ Հայաստանը 2023 թվականին ստացել է 47 միավոր։ Նախորդ տարվա համեմատ այն արձանագրել է մեկ միավորի բարելավում վիճակագրական սխալի սահմաններում, ինչը 2018-19 թվականներին  տեղի ունեցած թռիչքային աճի և ձևավորված ակնկալիքների համեմատ, ավելի շուտ, լճացում է և թերևս պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների անբավարար արդյունքներով։
 

Placeholder
Կոռուպցիան եղել է, կա ու կլինի. Հարցում