Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բարդ է ստեղծված իրավիճակում մնալ այն լեքսիկայի շրջանակներում, որը մեզ պարտադրված է. Վազգեն Սաղաթելյան
«Մեր երկրում, առհասարակ որևէ զարգացած երկրում երևի նման դեպք չի եղել, որ հաղորդումն արգելվի։ Հիմա չափազանց զգուշավոր ենք վարում հաղորդումը, նույնիսկ այն սահմանափակումները, որոնք սահմանել է դատարանը, փորձում ենք դրանցից մեկ քայլ հետ լինել»,-Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ հինգ իրավապաշտպանների նախաձեռնության ակցիայի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, վարող Վազգեն Սաղաթելյանը։
Նա նշեց, որ, իհարկե, բարդ է ստեղծված իրավիճակում մնալ այն լեքսիկայի շրջանակներում, որն իրենց պարտադրված է։
«Ես չեմ հասկանում՝ ոնց կարող է ազատ երկրում մարդու լեքսիկոնն արգելափակվի։ Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս մեր լեքսիկոնը, ինքն ազատ է ու կարող է չդիտել։ Բայց ինչ արած. Նիկոլի երկրում, Նիկոլի օրոք մենք ստիպված ենք ոնց կարող ենք ապրել։ Հույս ունեմ շուտով, երբ սրանք չլինեն, մենք արդեն հարիր լեքսիկոնով նկարագրենք, թե ովքեր էին իրենք, երբ իշխանության էին»,- ասաց Վազգեն Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
.jpg)
.jpg)