Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատարանում պարտվել է Tert.am-ին
Իրավունք
17:53 10/12/2024
Հայաստան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատարանում պարտվել է Tert.am-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը դատավոր Լիլիթ Սաղոյանի գլխավորությամբ մերժել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Tert.am-ի:

ԶՊՄԿ-ն ներկայացված հայցադիմումով դատարանին խնդրում էր՝  պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել 24․01․2024թ. լրատվականում տեղ գտած հարցազրույցի որոշ մասեր:

Հայցադիմումով պահանջել էր նաև Tert.am-ից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես խախտված իրավունքների դիմաց փոխհատուցման գումար:

ԶՊՄԿ-ն հայցադիմումը դատարան էր ներկայացրել 15.03.2024թ-ին:

Նոյեմբերի 15-ին դատարանը ամբողջությամբ մերժել է հայցը:

Վճիռը կայացնելիս դատարանը մասնավորապես նշել է . «Հարկ է ընդգծել, որ հրապարակումը թեև կատարվել է պատասխանողի կողմից հրապարակային ձևով և ուղղված է եղել հայցվորին, այնուամենայնիվ, վերջինս հրապարակման հետ միաժամանակ նշել է. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպանական խնդիրներով զբաղվող Օլեգ Դուլգարյանը Tert.am-ի հետ զրույցում շեշտել է և այնուհետև շարունակել է մեջբերել այն, ինչ նշել է Օլեգ Դուլգարյանը:

Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում։

Placeholder