Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները տասնյակ հարվածներ են հասցրել Սիրիայի ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսում, որտեղ երեքշաբթի վաղ առավոտյան պայթյուններ են լսվել: Այս մասին գրում է BBC-ին։
Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։ Կառույցը հերքում է իսրայելական ցամաքային ստորաբաժանումների՝ բուֆերային գոտուց դեպի Սիրիա առաջխաղացման մասին տեղեկությունները։
Ինչպես հայտնում են AFP-ի թղթակիցները, երեքշաբթի առավոտյան ուժգին պայթյուններ են լսվել Դամասկոսում։ Գործակալության լուսանկարներում երեւում են ծխի սյուներ, որոնք բարձրանում են Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնից։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հաղորդել է երեքշաբթի առավոտից ավելի քան 100 հարվածների մասին:
Ընդհանուր առմամբ, կազմակերպության տվյալներով, վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելը մոտ 250 ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքում՝ Բաշար ալ-Ասադի տապալված ռեժիմի ռազմական ներուժը ոչնչացնելու նպատակով։
SOHR-ի հաղորդագրությունում նշվում է, որ հարվածները ոչնչացրել են Սիրիայում ամենակարևոր ռազմական օբյեկտները, ներառյալ՝ օդանավակայանները, օդային ջոկատները, ռադարները, ազդանշանային կայանները, զենքի և զինամթերքի պահեստները, հետազոտական կենտրոնները, հակաօդային պաշտպանության համակարգերը և Լաթաքիա նավահանգստային քաղաքի ռազմանավերը։