Շղթայական վթար Թուրքիայում, կան տասնյակ վիրավորներ
Տարածաշրջան
16:58 10/12/2024
Տարածաշրջան

Շղթայական վթար Թուրքիայում, կան տասնյակ վիրավորներ

Թուրքիայի արևելյան մասում երեքշաբթի օրը երկու առանձին շղթայական վթարներ են տեղի ունեցել Վան-Էրջիշ մայրուղու վրա։  «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ, պատճառը եղել է մառախուղն ու մերկասառույցը։ Վթարների հետևանքով մահացել է մեկ մարդ, չորս մարդ ծանր վիրավոր է, ևդ 51-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, միմյանց են բախվել մեծ թվով տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատար, միկրոավտոբուս, ավտոբուս, ֆուրգոն և մեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ փրկարարական, ոստիկականական, հրշեջ ու այլ խմբեր։

 

Placeholder