Միջազգային տարբեր դերակատարներ, գործընկերներ, կենտրոններ խոսում են Արցախի հարցը բաց լինելու մասին. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
13:40 10/12/2024

Միջազգային տարբեր դերակատարներ, գործընկերներ, կենտրոններ խոսում են Արցախի հարցը բաց լինելու մասին. Տիգրան Աբրահամյան

«Վերջին 4 տարիների ընթացքում ակնհայտորեն իրականացված ողջ գործընթացը տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների քաղաքականության կուսի զիջողականության և պարտվողականության շրջանակներում, որով էական վնաս է հասցրել, ոչ միայն Արցախին այլև Հայաստանի Հանրապետությանը՝ նաև անվտանգության տեսանկյունից»,-Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի և Սահմանադրության ընդունման օրվա կապացությամբ Արցախի ներկայացուցչությունում կազմակերպված միջոցառումից հետո ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև ընդգծեց, որ միջազգային դերակատարներն էլ, որոնք ունեին միջնորդական և անձնական ներգրավվածություն՝ իրենց հնարավորությունների շրջանակներում ամբողջությամբ չեն գործել, որի հետևանքն արձանագրվել է ինչպես ադրբեջանական ագրեսիայով, այնպես էլ Արցախի ամբողջական օկուպացիայով։

Ընդգծելով, որ միջազգային կենտրոնների համար Արցախի հարցը փակ չէ, որը նաև հայկական  հանրությունն է արձանագրում՝ Տիգարն Աբրահամյանն ասաց. «Միջազգային տարբեր դերակատարներ, գործընկերներ, կենտրոններ խոսում են ինչպես Արցախի հարցը բաց լինելու, այնպես էլ արցախցիների իրավունքների ամբողջական վերականգնման մասին և այդ տեսանկյունից թեև բարդ բայց աշխատանքային մեծ ճակատ կա։

Այլ բան է որ Հայաստանի այսօրվա իշխանություններն իրենց օրակարգով, մոտեցումներով և գաղափարական պահանջմունքներով որևէ ձևով չեն սպասարկում հայկական շահը և ես հավաքական առումով եմ ասում հայկական շահ»։

Նա նկատեց, որ Արցախը միշտ էլ Հայաստանի համար եղել է զրահաբաճկոնինչը փաստում է 2020 թվականից հետո Ադրբեջանը հարձակումները և Հայաստանի տարածքների օկուպացումը։
 

Placeholder
Միջազգային տարբեր դերակատարներ, գործընկերներ, կենտրոններ խոսում են Արցախի հարցը բաց լինելու մասին. Տիգրան Աբրահամյան