Դամասկոսի բնակիչը պատմել է քաղաքում տիրող իրավիճակի մասին
Աշխարհում
11:10 11/12/2024
Աշխարհ

Դամասկոսի բնակիչը պատմել է քաղաքում տիրող իրավիճակի մասին

Դամասկոսում համեմատաբար հանգիստ է, խուճապ չկա, մի շարք խանութներ ու սրճարաններ բաց են, բնակչության ճնշող մեծամասնությունը որոշել է չհեռանալ Սիրիայի մայրաքաղաքից։ Ռիա նովոստիին ասել է քաղաքի բնակիչներից մեկը։

«Դամասկոսում ամեն ինչ համեմատաբար լավ է, խուճապ չկա։ Ես չեմ տեսել, որ ցանկանում են հեռանալ մայրաքաղաքից։ Ո՞ւր գնանք, եթե տանն ենք և այստեղ աշխատանք ունենք։ Արտասահմանում մեզ չեն սպասում, բացի հենց սիրիացիներից, ոչ մեկ նոր Սիրիա չի կառուցի։
Վերջին տասնհինգ տարիները մեզ սովորեցրել են ապրել լարվածության մեջ։ Սա դարձել է կյանքի նորմ։ Սիրիան լքել ցանկացողները կարող են օգտվել Բեյրութի մոտակա օդանավակայանից։ Բայց նրանք, ովքեր ցանկանում էին լքել Սիրիան, դա արեցին շատ վաղուց՝ մինչ ներկայիս սրումը»,- ասել է նա։

Նրա խոսքով, այսօր Դամասկոսում խանութներ ու սրճարաններ կան։

«Նախկինի պես շատ այցելուներ չկան։ Մարդկանց խոսակցության հիմնական թեման Սիրիայի ապագան է և նոր կառավարության ընտրությունները։ Քաղաքում մեքենաների երթևեկությունը քիչ է, քան մի քանի օր առաջ։ Բայց քաղաքն ապրում է։ Կարծում եմ՝  բոլորն էլ հասկանում են, որ հիմա շուրջը բարդ իրավիճակ է»,- ասել է Դամասկոսի բնակիչ Հասանը:

Placeholder