ԵՄ առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է ավարտվի.  Հաջիև
Քաղաքական
13:10 12/12/2024
Տարածաշրջան

ԵՄ առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է ավարտվի. Հաջիև

«Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկրի ուժեր տեղակայելը մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա ասել է, որ «ադրբեջանական կողմը փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում»։

«Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության որևէ առաքելության առկայության անհրաժեշտություն չենք տեսնում։ Այդ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Ծրագրված էր, որ այս առաքելությունը պետք է կարճաժամկետ լինի։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ առաքելությունը դառնում է մշտական, և դրա կազմը, ինչպես նաև նրա մանդատի տարածքը ընդլայնվում են։

Փոխըմբռնման և խաղաղության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ է», - ասել է նա։

Placeholder
ԵՄ առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է ավարտվի. Հաջիև