Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում
Հասարակություն
15:11 12/12/2024
Հայաստան

Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում

Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա»), որը օդ է բարձրացել մոտավորապես ժամը 13։00-ին, շուրջ 1,5 ժամ պտտվել է ՀՀ տարածքում։ 



Հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել, Sputnik Արմենիան կապ է հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Չստանալով հստակ պարզաբանում, հաջողվել է կապ հաստատել «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանի հետ։

«Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում», – Sputnik Արմենիային ասել է Քարամյանը։

Նա վստահեցրեց, որ ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար օդանավակայանում սպասում է պահեստային ինքնաթիռը նոր անձնակազմով։

Օդանավը, որում 117 ուղևոր կա, արդեն վայրէջք է կատարել։

Placeholder
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում